Հայերի, վրացիների և մուսուլմանների թվաքանակը Անդրկովկասում և Ռոմանովների Ռուսաստանում 1914 թ

5463

1914թ Ռոմանովների կայսրության 2 միլիոն հայերից մոտավորապես 1.780.000-ը ապրում էր Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի մի շարք նահանգներում ռուսների, վրացիների և մահմեդական ժողովուրդների հետ համատեղ:

Միայն Անդրկովկասում հայերի թիվը հասնում էր 1.685.000-ի (22.2 տոկոս), վրացիներինը՝ 1.741.000-ի (22.9 տոկոս) և մահմեդականներինը՝ 3.089.000-ի , որոնցից 1.791.000 (23.6 տոկոս) թաթարներ (ադրբեջանցի) էին:

Առանձին նահանգներում հայերի ամենախիտ կենտրոնացումը Երևանի նահանգում էր՝ 669.000 (60 տոկոս), Ելիզավետպոլի նահանգում (Գանձակ)՝ 419.000 (33 տոկոս), Թիֆլիսի նահանգում՝ 415.000 (28 տոկոս) և Կարսի մարզում՝ 119.000 (30 տոկոս):

Թիֆլիս քաղաքում ՝ Կովկասի վարչական կենտրոնում, հայերը կազմում էին բնակչության առնվազն 45 տոկոսը, որին հաջորդում էին ռուսները և ապա միայն վրացիները, որոնք այդ հրապուրիչ մայրաքաղաքի պատմական տերերն էին:

20-րդ դարի սկզբին Բաքվի ազգաբնակչությունը աճել էր մոտավորապես մինչև 400.000-ի, իսկ Թիֆլիսինը՝ 350.000-ի: Երևանի ազգաբնակչությունը 35.000-ից պակաս էր (տե՛ս Մ. Հ. Ադոնց, Հայաստանի ժողովրդական տնտեսությունը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկզբին, Երևան, 1968, էջ 278-279):

Հատված Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՏՈՐ 1, առաջին տարին, 1918-1919 գրքից, Երևան, Տիգրան Մեծ, 2005, էջ 4