«Պրավդա»-ի լուրը Աղասի Խանջյանի «ինքնասպանության» մասին. 12 հուլիս, 1936թ

3868

1936 թվականի հուլիսի 12-ին «Պրավդա» թերթի 6-րդ էջում տեղադրվել է հետևյալ լրատվությունը.

Թիֆլիս, 11-ը հուլիսի, ՏԱՍՍ

Ըստ Երևանից ստացված տեղեկության, Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար ընկեր Խանջյանը ամսի 9-ին ինքնասպանություն է գործել: Վերջին շրջանում ընկեր Խանջյանը պատշաճ զգոնություն չէր ցուցաբերում հակահեղափոխական տարրերի դեմ պայքարի գործում: Վերջին ժամանակներում ընկեր Խանջյանը տառապում էր ծանր թոքախտից, ինչը ազդել էր նրա ընդհանուր վիճակի վրա: