Հատված առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հայաստանի Հանրապետություն» հուշագրից
IV. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետութիւնը չունի դեռեւս գրուած սահմանադրութիւն: Այդ մեծ աշխատանքը թողուած է ապագայ սահմանադրական ժողովին, որ կը հաւաքուի, երբ ամբողջանայ Հայաստանի պետութիւնը, որի մի մասը միայն կազմում է ներկայ Հանրապետութիւնը:












