«Դովեղ» ֆուտբոլային ակումբի 4 սաներ մասնակցում են Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարին

3042

«Դովեղ» ՖԱ 4 ֆուտբոլիստներ՝ Սերգեյ Ղազարյանը, Նարեկ Մամաջանյանը, Արմեն Մարգարյանը և Խորեն Աբովյանը, մասնակցում են Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարին, որը հունիսի 3-7-ը անց է կացվում Երևանում:

Հայաստանի մարզերի շուրջ 160 պատանիների առաջ հնարավորություն է բացվել մարզվելու աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

Միլանի մարզիչներին և միջազգայի ճամբարը Հայաստան բերելու Ամերիաբանկի նախաձեռնության շուրջ համախմբվել են Team Telecom Armenia-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Ճամբարը անց է կացվում «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո:

Ճամբարը Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաների ու աղջիկների համար է, որոնք մասնակցել են Հայաստանի առաջնություններին, խաղում են մարզերի ֆուտբոլային ակումբներում և առանձնանում են իրենց խաղով:

Հայաստանում առաջին անգամ կայանալիք ճամբարը տեղի է ունենում ֆուտբոլի ակադեմիայում երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 1-ը և հունիսի 3-ից հունիսի 7-ը:

«Դովեղ» ՖԱ-ը շնորհակալություն է հայտնում այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին ու հովանավորներին: