Լավրովը ԱՄՆ-ին և Արևմուտքին մեղադրում «ռուսներին Հայաստանից քշելու» ծրագրերի համար

1537

Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ «քշեք ռուսներին, կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը», «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ազատությունը։

«Ես տեղյակ եմ, մենք ունենք նման տեղեկատվություն, որ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները հայերին ազդակներ են ուղարկում՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին քշեք, և ռազմակայանը հանեք, մենք կօգնենք ապահովել ձեր անվտանգությունը»,- պնդել է Լավրովը՝ Արևմուտքի գործողությունները որակելով «բացահայտ սադրանք»։