Երևանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառ կմ տարածքը, Բաքուն՝ Հայաստանի 29,8 հազար քառ կմ-ը

1934

Բրյուսելում մայիսի 14-ին չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո դրանք հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Շառլ Միշելը ընդգծել է երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։

Խորհրդային տարիներին այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 4,4 հազար քառակուսի կիլոմետրը։

«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Միշելը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ բանակցությունների ընթացքում շարունակվել են «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ» քննարկումները: