Մնալ, ապրել, արարել այս սուրբ հողի վրա

1705

Մեր աչքի առաջ, մեր հանցավոր անցյալի հետևանքով (այն սկսվում է 1997-1998թթ. ՀՀ-ում իրականացված ռազմաքաղաքական հեղաշրջումով՝ Արցախի փրկության անբարո անվան տակ) այսօր տեղի է ունենում Արցախից մնացած հատված բռնի, հարկադրական հպատակեցումը Ադրբեջանին:

Դա տեղի է ունենում ՀՀ իշխանությունների հանցավոր անզորության, 44-օրյա պատերազմում մեր աղետալի պարտության ու կապիտուլյացիայի և ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի թողտվությամբ և անգամ՝ քաջալերանքով:

Չեմ բացառում, որ մի օր էլ Հայաստանին պարտադրվի դառնալ Թաթարստան, ինչպես երազում են 1997-1998թթ հեղաշրջման հեղինակները՝ միայն թե կրկին իշխանության գան:

Այս պայմաններում, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի անզոր եմ, մի անելիք ունեմ՝ ՄՆԱԼ, ԱՊՐԵԼ, ԱՐԱՐԵԼ իմ հողի վրա, եթե անգամ իմ գյուղին, իմ Հայաստանին սպառնում Թաթարստան:

Չեմ ուզում լսել տաք տեղից եկող խորհուրդները: Կուշտ եմ մինչև խեղդվող կոկորդ:

Արցախը և Հայաստանը կարող ենք պահել հայկական, եթե ԱՊՐԵՆՔ, ՄՆԱՆՔ և ԱՐԱՐԵՆՔ այս սուրբ հողի վրա:

Հավատում եմ՝ հաջորդ սերունդ/ները վերակերտելու են Հայաստանի և Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը և հայկականությունը, ահա այդ պատճառով՝ մնալու եմ ԱՅՍՏԵՂ:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն, 1 մայիսի, 2023թ