Ապրիլի 15-ի համարում Բաքվի Ադրբեջան թերթը գրում է.
Պառլամենտի անդամ Ջալիլ բեկ Սուլթանովը Ջիբրայիլից պառլամենտին հեռագրում է, որ Զանգեզուրում հայերի վերջին հարձակումը սկսվել է մարտի 29-ին և վերջացել ապրիլի 4-ին:
Մահմեդական գյուղերը բոլորովին այրված են: Թալանից զերծ մնացած մահմեդականները փախել են Պարսկաստան:
Պարսկաստանում մոտ 10 հազար ադրբեջանցի թուրքերը մնում են անպատսպար ու քաղցած: Բնակչությունը խուճապի և սոսկումի է մատնված:
Պարսիկները, փոխանակ օգնելու փախստականներին, կողոպտում են նրանց: Սուլթանովն ինքն էլ փախստականների մեջ է և խնդրում է կառավարությունից, որ պարսիկ կառավարության միջոցով կարգադրութիւններ անի, որպեսզի պարսիկները գոնե չթալանեն նրանց:
Ժամանակ, թիվ 64, ուրբաթ, 23 ապրիլի, 1920թ․












