Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը լույս է ընծայել Հայաստանի Հանրապետության հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի երրորդ հրատարակությունը:
Հատորի հրատարակության մեկենասը գործարար և բարերար Սարգիս Պուտագեանն է, ով այս արժեքավոր գիրքը նվիրել է հորեղբորը:
Այս հատորը կը նուիրեմ հօրեղբորս՝
Ժիրայր Պուտագեանին,
իբրեւ ներկայացուցիչը սերունդի մը, որ Մայիս 28-ի արժէքներով կազմաւորուեցաւ եւ որուն աւանդներուն հաւատարիմ` հաւատա՛ց
Հայաստանի Հանրապատեութեան վերանկախացումին։
Սարգիս Պուտագեան
Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի առաջին հրատարակության ութ աշխատություններին ավելացել են ևս վեցը:
ԵՐԿԵՐ-ի առաջին հրատարակությունը եղել է 2018 թվականին:
Այս հատորի շնորհանդեսը սպասվում է Բեյրութում՝ Մայիսի 28-ի օրերին:
Հայկական ուսումասիրությունների ԱՆԻ կենտրոն
18 ապրիլի, 2023թ












