Տեղ գյուղի բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին. Գորիսի շրջան

5160

Տեղը Սյունիքի մարզի Գորիսի շրջանի և Հայաստանի հնագույն և խոշոր գյուղերից է: Գտնվում է Գորիս-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ մայրուղու վրա:

2016-ից Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր և Քարաշեն գյուղերի հետ մաս է կազմում Տեղ խոշորացված համայնքի:

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1300 մետր բարձրության, Գորիս քաղաքից 20, մարզկենտրոն Կապանից՝ 85 կմ հեռավորության վրա:

Տեղը, ըստ պատմական աղբյուրների, 10-րդ դարում հիմնադրել է Սյունյաց թագուհի Շահանդուխտը: Միջնադարում եղել է Սյունյաց աշխարհի խոշոր ու նշանավոր բնակավայրերից էր։

Տեղ գյուղում և շրջակայքում են գտնվում Սբ.Գևորգ և «Սըռնեցի» եկեղեցիները,
բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցներ, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի
դամբարանադաշտ։ Գյուղում են գտնվում ուշ միջնադարի հայկական բնակելի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ համարվող Մելիք-Բարխուդարյանների «Ամարաթը» (1783թ.) և «քարե օթախը» (թաղածածկ սենյակներից բաղկացած բնակելի համալիր):

Տեղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 798 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 2285 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 3159 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 2700 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 3100 հոգի, 

1914 թվական – 3902 հոգի,

1916 թվական – 2326 հոգի,

1919 թվական – 4050 հոգի,

1922 թվական – 2669 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 2158 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 2167-ը՝ հայ, 7-ը՝ թուրք, 2-ը՝ այլ,

1931 թվական – 2775 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Տեղն ունեցել է.

1939 թվական – 2570 հոգի,

1959 թվական – 2213 հոգի,

1970 թվական – 2197 հոգի,

1979 թվական – 2109 հոգի,

1989 թվական – 1755 հոգի:

Այսօր Տեղն ունի 2234 հաշվառված բնակիչ:

Կարդալ և դիտել նաև՝ 

Գորիսի շրջանի գյուղերը 1831 թվականին