Խորհրդային Հայաստանի գոյության 70 տարիների ընթացքում միութենական այս հանրապետության ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են ադրբեջանցիները, ովքեր, ըստ ԽՍՀՄ առաջին՝ 1926 թվականի մարդահամարի, անվանվել են մուսուլմաններ:
Ներկայացնում ենք Խորհրդային Միության օրոք Հայաստանում անցկացված վեց մարդահամարների տվյալները և թե որքան է եղել ազգային փոքրամասնությունների թիվն ու տոկոսային հարաբերությունը.
Թիվ Բնակչ. Ադրբ. Ռուսներ Եզդ./քրդեր Ուկր.
1926- 880,464 76,870 (8.7%) 19,548 (2.2%) 15,262 (1.7%) 2,826 (0.3%)
1939- 1,282,338 130,896 (10.2%) 51,464 (4%) 20,481 (1.5%) 5,496 (0.4%)
1959- 1,763,048 107,748 (6.1%) 56,477 (3.2%) 25,627 (1.4%) 5,593 (0.3%)
1970- 2,491,873 148,189 (5.9%) 66,108 (2.6%) 37,486 (1.5%) 8,390 (0.3%)
1979- 3,037,259 160,841 (5.3%) 70,336 (2.3%) 50,822 (1.6%) 8,900 (0.2%)
1989- 3,304,776 84,860 (2.6%) 51,555 (1.5%) 56,127 (1.6%) 8,341 (0.2%)
Ադրբեջանցիներից, ռուսներից, որոնց թվում՝ մոլոկանները, եզդիներից, քրդերից և ուկրաինացիներից բացի, Խորհրդային Հայաստանում բնակվում ին տասնյակ այլ ազգություներ, որոնց թվաքանակը մի քանի տասնյակից հասնում էր մի քանի հարյուրի և հազարի:
Թիվ Բն. քանակը Ասորիներ Ռուսներ Հույներ Վրացիներ
1926 880,464 2,215 (0.3%) 19,548 (2.2%) 2,980 (0.3%) 274 (0.03%)
1939 1,282,338 3,280 (0.2%) 51,464 (4%) 4,181 (0.3%) 652 (0.05%)
1959 1,763,048 4,326 (0.2%) 56,477 (3.2%) 4,976 (0.2%) 816 (0.04%)
1970 2,491,873 5,544 (0.2%) 66,108 (2.6%) 5,690 (0.2%) 1,439 (0.05%)
1979 3,037,259 6,183 (0.2%) 70,336 (2.3%) 5,653 (0.1%) 1,314 (0.04%)
1989 3,304,776 5,963 (0.1%) 51,555 (1.5%) 4,650 (0.1%) 1,364 (0.04%)
Տասնյակ այլ ազգեր և ազգություններ առանձին տողով չեն տրվում, քանի որ նրանց թիվը չի հասել անգամ մի քանի հարյուրի:
Թիվ Բն. քանակը Բելառուսներ Այլ
1926 880,464 360 (0.04%) 10,927 (1.2%)
1939 1,282,338 458 (0.03%) 3,433 (0.2%)
1959 1,763,048 805 (0.04%) 9,396 (0.5%)
1970 2,491,873 1,179 (0.04%) 9,521 (0.3%)
1979 3,037,259 1,183 (0.03%) 7,052 (0.2%)
1989 3,304,776 1,061 (0.03%) 7,239 (0.2%)
Լուսանկարում՝ նախկին հունաբնակ Կողես գյուղը Լոռու մարզում