Անկարան Երևանից ուղարկած 100 տոննա մարդասիրական օգնության համար բացել է Թուրքիա-Հայաստան սահմանը Ալիջան-Մարգարա հատվածում: Հայկական 5 բեռնատարներ փետրվարի 11-ի առավոտյան հատել են հայ-թուրքական սահմանը և ուղևորվել Ադիյաման, որտեղ աշխատում են 27 հայ փրկարարները:
«Միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած այս առատաձեռն աջակցությունն ՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- Թվիթերում գրել է հայ-թուրքական բանակցություններում Թուրքիան ներկայացնող դիվանագետ Սերդար Քըլըչը:
Ադիյամանում աշխատող հայ փրկարարներին հաջողվել է ութ տարեկան աղջնակի ողջ հանել փլատակներից, հաղորդում է Ազատությունը՝ հղում կատարելով աղետի գոտի մեկնած Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին։













