Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի լրամշակված, երկրորդ հրատարակության շնորհանդեսը՝ հունվարի 27-ին

3748

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի լրամշակված, երկրորդ հրատարակության շնորհանդեսը:

Միջոցառումը տեղի կունենա ուրբաթ երեկոյան, ժամը 19-ից 20-ը Երևանում՝ Մետաքսի ճանապարհ/Silk Road Hotel հյուրանոցում (53, 2 Այգեձորի փողոց): Առաջին վարչապետի ԵՐԿԵՐ-ի հատորի շնորհանդեսը մաս կկազմի հարգանքի ու պարտքի երեկոյի՝ նվիրված ազգային գործիչ, գործարար և բարերար Եդուարդ Մսրելանի հիշատակին:

Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի առաջին հրատարակության ութ աշ­խա­տութ­յուն­նե­րին ավելացել են ևս վեցը:

«ՀՀ առաջին վարչապետի այս հատորի հրատարակությունը նվիրվում է իմ բարեկամ, ԱՆԻ կենտրոնի Պատվո խորհրդի ցկյանս անդամ Եդուարդ Մսրլեանի հիշատակին: Մսրլեանը տարիներ շարունակ մասնակցեց ԱՆԻ կենտրոնի աշխատանքներին, նրա նվիրատվություններով տպագրվեցին մի քանի արժեքավոր հատորներ: Այսուհետ, ԱՆԻ կենտրոնի հրատարակվելիք գրքերը, ինչպես այս արժեքավոր հատորը՝ հիմնադիր վարչապետ Քաջազնունու ԵՐԿԵՐը, կնվիրվեն նրա հիշատակին»,- ասել է հատորի խմբագիր և կազմող Թաթուլ Հակոբյանը:

ԵՐԿԵՐ-ի առաջին հրատարակությունը եղել է 2018 թվականին:

Գրախանութներում գիրքը կարժենա 6.000 դրամ, շնորհանդեսի օրը և ԱՆԻ կենտրոնից ձեռք բերելու դեպքում՝ 5.000 դրամ:

Գրքի էջերի քանակը 510 է:

Հայկական ուսումասիրությունների ԱՆԻ կենտրոն 

22 հունվարի, 2023թ

 

 

: