ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Ազատությունը։
«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,- ասվում է հաղորդման մեջ։












