Հայաստանի կառավարությունը հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բանակի գլխավոր հրամանատարին. 2 դեկտեմբեր, 1920թ

1778

Նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920թ. դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց` հրաժարվել Իշխանությունից և հանձնել Զինվորական և Քաղաքացիական բովանդակ Իշխանությունը զորաբանակի Ընդհանուր հրամանատարին, որպիսի պաշտոնում նշանակել Ռազմական նախարար Դրոյին:

Նախարարների խորհրդի նախագահ՝ Սիմոն Վրացյան,

նախարարներ՝ Արշակ Հովհաննիսյան,

Արշամ Խոնդկարյան,

Համբարձում Տերտերյան,

Դրաստամատ Կանայան,

դիվանապետ՝ Համլիկ Թումանյան