Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է լրագրող Թաթուլ Հակոբյանին

1978

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր, նոյեմբերի 18-ին, իր առանձնատանը ընդունել է Ալիք Մեդիայի սյունակագիր և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանին:

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, Հայաստանի պատմության և հայությանը հուզող հարցերի:

Թաթուլ Հակոբյանը նախագահին նվիրել է իր հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները:

Զրույցին ներկա է եղել ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: