Սրաշեն գյուղի բնակչությունը 1831-1970 թվականներին և այսօր. Կապանի շրջան

2573

Սրաշենը Սյունիքի մարզի Կապանի շրջանի գյուղերից է, մաս է կազմում խոշորացված Կապան համայնքի:

Հանդիպում է նաև Սարուշեն և Քիլիսաքյանդ, թուրքերենից թարգմանաբար՝ եկեղեցաշեն:

Նախքան 2020թ 44-օրյա պատերազմը, Սրաշենը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանին: 2020թ նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հայկական բանակի նահանջից հետո Սրաշենը, ինչպես խորհրդային տարիներին և Հայաստանի անկախության առաջին տարիներին, կրկին դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանին:

Սրաշենը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1.000 մետր բարձրության, Կապան քաղաքից 25 հեռավորության վրա, Մեղրիի լեռների արևելյան լանջերին:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո (1828թ.), Սրաշենում
բնակություն են հաստատել Պարսկաստանից ներգաղթած մի խումբ հայ
ընտանիքներ։ Սրաշենը, սակայն, ավելի հին պատմություն ունի: Գյուղից մոտ 2 կմ հեռու պահպանվել է 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, 17-18-րդ դարերի գերեզմանոցներ:

Սրաշենի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 101 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 78 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 154 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 235 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 292 հոգի,  

1914 թվական – 315 հոգի,

1919 թվական – 335 հոգի, բոլորը՝ հայ,

1922 թվական – 458 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 470 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 466-ը՝ հայ, 4-ը՝ պարսիկ,

1931 թվական – 482 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային մարդահամարի տվյալներով Շիկահողն ունեցել է.

1939 թվական – 414 հոգի,

1959 թվական – 245 հոգի,

1970 թվական – 171 հոգի:

Այսօր, համաձայն Սյունիքի մարզպետարանի տվյալների, Սրաշենն ունի 226 հոգի բնակչություն:

Տեքստը և լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյան

Կարդալ և դիտել նաև՝