ՀՀ ֆուտբոլի 2022-2023 թթ մինչև 13 տարեկանների մանկապատանեկան առաջնության հերթական մրցափուլում Դովեղ-10 թիմը մրցակցի հարկի տակ՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական ծածկով մարզադաշտում, 1-7 հաշվով պարտություն կրեց Գյումրի/ՄՊՀՄԴ-10 թիմից:
Հանդիպման ընդմիջմանը Դովեղ-10 թիմի ֆուտբոլիստներին գրքեր նվիրեցին ԲՀՀ-Հայաստան կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր Երևանից ժամանել էին Գյումրի՝ դիտելու խաղը և աշխարհահռչակ ֆուտբոլիստների՝ Նեյմար, Զլատան Իբրահիմովիչ, Ջորկաեֆ, գրքերով ոգևորելու մեր սաներին:
Դովեղ ՖԱ ՀԿ-ն խորին շնորհակալություն է հայտնում ԲՀՀ-Հայաստան կազմակերպությանը մեր թիմերին աջակցելու, պատշաճ վերաբերմունքի և արժեքավոր գրքերի համար:
Դովեղ ՖԱ ՀԿ







![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




