Ի՞նչ էր նշանակում աշխարհիկությունը ԽՍՀՄ-ում և Թուրքիայում. ԱՆԻ-ի քննարկումը Կապանում

1658

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը 2022թ օգոստոսի 24-ի երեկոյան Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանի հյուրընկալ հարկի տակ անցկացրեց իր ամենամսյա հերթական քննարկումը, որը կրում էր «Ի՞նչ էր նշանակում աշխարհիկությունը ԽՍՀՄ-ում և Թուրքիայում. «աշխարհիկ» վարչարարները» խորագիրը: Քննարկման բանախոսներն էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: