Բնական մեղր՝ Վարդանյան ընտանիքից. «Դովեղ. սահմանի ուժը»

3453

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերությունը երկրորդ տարին վաճառքի է հանել Վարդանյան ընտանիքին պատկանող փեթակների բնական մեղրը:

Վարդանյան ընտանիքը մեղվապահությամբ զբաղվում է ավելի քան 70 տարի:

Փեթակները տեղադրված են Դովեղի՝ դեպի Գյուղատեղ տանող անտառափեշին:

Այսօր «Դովեղ. սահմանի ուժը» ապրանքանիշով մեղրը վաճառվում է Հայաստանի ավելի քան 100 խանութներում:

Ներկայացնում ենք նաև մեր բնական մեղրի՝ Եվրասիական տնտեսության միության համապատասխանության հայտարարագիրը՝ հայերենով և ռուսերենով: