«Հայաստան-Սփյուռք՝ դեպի արդյունավետ համագործակցություն». Արա Սանջյանը՝ ԱՆԻ կենտրոնի քննարկման բանախոս

2312

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հուլիսի 11-ի երեկոյան Երևանի Keerk and Co գրախանութ-սրճարանում կազմակերպել էր հանդիպում-քննարկում պատմաբան, հայագետ, Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայկական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արա Սանջյանի հետ:

Հանդիպում-քննարկումը տևեց երկուսուկես ժամ, որի ընթացքում տարբեր անկյուններից անդրադարձ կատարվեց դեպի արդյունավետ համագործակցության տանող Հայաստան-Սփյուռք համագործակցության հնարավորություններին, դժվարություններին ու մարտահրավերներին:

Բանախոսը և հանդիպմանը ներկա 15 մասնակիցները՝ պատմաբաններ, ազգագրագետներ, փորձագետներ, հետազոտողներ, հայագետներ, հրապարակախոսներ ու IT ոլորտի մասնագետներ, անդրադարձան 7 միլիոն սփյուռքահայերի առասպելին, սփյուռքահայ կառույցների կողմից նախաձեռնությունների բացակայությանը՝ Հայաստանի հետ հարաբերություններու մասին միասնական դիրքորոշում կամ տեսակետ առաջարկելու ուղղությամբ, Հայաստանում՝ սփյուռքահայության հանդեպ մակերեսային կամ բաժակաճառային մոտեցումներին և բազմաթիվ այլ հարցերի, որոնք հրապարակավ կամ մամուլում քիչ են քննարկվում:

Դիտեք ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, ԱԼԻՔ ՄԵԴԻԱ-ով Թաթուլ Հակոբյանի զրույցը Արա Սանջյանի հետ: