Սյունիքի որ հատվածով է անցնելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը

2847

Ռուսական Известия օրաթերթը հունիսի 29-ի իր համարում, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ ռուսական կողմը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջևանին կապող ավտոճանապարհը:

«Մնում է, որ կողմերը համաձայնության գան ընդամենը 6-կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է»,- թերթին ասել է բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով՝ այնտեղ լեռներ են և հիմա ռուսական “Автодор” ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն:

Թե կոնկրետ որ կետերով է անցնում երթուղին, անվտանգության ու մաքսային ինչ ռեժիմ է գործելու, թերթը չի հստակեցնում, նշվում է միայն, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչև 1992 թվականի Ղարաբաղյան պատերազմը կապում էին Նախիջևանը ադրբեջանական Զանգելանի հետ՝ Հայաստանի տարածքով, գրում է Ազատությունը: