Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը, տեղեկացնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։
Սիրիան Ռուսաստանից հետո ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրն է, որը ճանաչում է Ուկրաինայից պոկված երկու շրջանները` որպես անկախ պետություններ։













