Խորհրդային Հայաստանի (1920/21-1991) արդարադատության թուրք/ադրբեջանցի երեք նախարարները

3833

Խորհրդային Հայաստանի (1920/21-1991) տարիներին հանրապետության կառավարության կազմում եղել են թուրք և ադրբեջանցի նախարարներ:

Այսպես, Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարարներից երեքը եղել են թուրք և ադրբեջանցի:

Խորհրդային Հայաստանի արդարադատության երկրորդ նախարարը եղել է թուրք Սուլեյման Նուրին Ստամբուլից: Նա այդ պաշտոնը, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքի, զբաղեցրել է 1921 թվականի առաջին օրերից մինչև նույն տարվա փետրվարի 17-ը:

Ադրբեջանցի Ռիզա Վելիբեկովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել 1937 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նույն տարվա նոյեմբերի 2-ը՝ ընդամենը մեկ ամիս:

Ադրբեջանցի Սաֆար Ալիմամեդովը Խորհրդային Հայաստանի արդարադատության նախարար է եղել շուրջ երկուսուկես տարի՝ 1938 թվականի հուլիսի 14-ից մինչև 1940-ի դեկտեմբերի 27-ը:

Ի դեպ, եթե Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) կառավարությունների կազմում չի եղել և ոչ մի թաթար, այսօրվա բառապաշարով՝ ադրբեջանցի նախարար, ապա Մուսավաթական Ադրբեջանի (1918-1920) կառավարության կազմում եղել են երկու հայ նախարար Դաշնակցություն կուսակցությունից՝ Խորեն Համասփյուռը և Աբրահամ Դաստակյանը (Դաստակով):

Եվս երկու հայ կոմունիստներ զբաղեցրել են Խորհրդային Ադրբեջանի ղեկավարի պաշտոնը՝ Լևոն Միրզոյանը (Արցախից) ու Ռուբեն Ռուբենովը (Թիֆլիսից):

Լուսանկարում՝ Երևանը 1929 թվականին