Մարգարա գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին

5818

Մարգարա գյուղը գտնվում է Արմավիրի մարզի նախկին Հոկտեմբերյանի (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլի) շրջանում՝ Արաքսի ափին:

Այստեղ է գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանադուռը, որը փակ է, քանի որ Թուրքիան 1993-ի ապրիլից շրջափակման տակ է պահում Հայաստանը:

Մարգարան Երևանից գտնվում է 38 կմ հեռավորության վրա:

Մարգարա գյուղը թեև հիշատակվում է 8-րդ դարից, սակայն այսօրվա գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին: Նրա հիմնադիրը եղել է Մարգար անունով մի արհեստավոր:

Մարգարայի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական –140 հոգի, բոլորը՝ հայ, 

1873 թվական – 578 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 764 հոգի, բոլորը՝ հայ, 

1897 թվական – 1.092 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1003-ը՝ հայ, 27-ը՝ իսլամ, 21-ը՝ պրավոսլավ, 41-ը՝ այլ,

1908 թվական – 1.036 հոգի

1914 թվական – 962 հոգի (Кавказский календарь, Կովկասյան օրացույց), այլ տվյալներով՝ 1.098 հոգի,

1916 թվական – 949 հոգի, 

1919 թվական – 2.598 հոգի,

1922 թվական – 751 հոգի, բոլորը՝ հայ, 

1926 թվական – 843 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 811-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 31-ը՝ ռուս,

1931 թվական –  865 հոգի, որից 857-ը՝ հայ, 8-ը՝ այլ, բայց ոչ իսլամ: 

Լուսանկարում՝ Հայաստան-Թուրքիա փակ սահմանադուռը Մարգարայի հատվածում