Բարձրաշեն (Անիի շրջան, Շիրակի մարզ) գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

5226

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Բարձրաշեն գյուղը 1981-ին լուծարվել է և կցվել է Իսահակյան (նախկինում՝ Ղազարապատ) գյուղին:

Գյուղը, ավելի ճիշտ մի քանի ընտանիքներ, այսօր էլ ապրում են այստեղ: Գյուղը կա նաև քարտեզների վրա: Գյուղում կանգուն է 7-րդ դարի Պողոս Պետրոս եկեղեցին:

Բարձրաշեն անունով գյուղ կա նաև Արարատի մարզում:

Անիի շրջանի Բարձրաշենը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1700 մետր բարձրության, Իսահակյան գյուղի և Մարալիկ քաղաքի միջև, առաջինից մոտ 4, երկրորդից՝ մոտ 13 կիլոմետր հեռավորության վրա: Սահմանակից է նաև Աղին գյուղին:

Բարձրաշենը Իսահակյան գյուղի կազմում Անի համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:

Բարձրաշենը նախկինում ունեցել է Բաբըռլի, Բայբուռլի անունները:

Բաբըռլիից Բարձրաշեն է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Բարձրաշենի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ

1873 թվական – 366 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 445, բոլորը՝ հայ,

1897 թվական – 502 հոգիբոլորը՝ հայ,

1904 թվական – 589 հոգի,

1914 թվական – 630 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 648 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 602 հոգի,

1919 թվական – 850 հոգի,

1922 թվական – 505 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 598 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 616-ը՝ հայ, 2-ը՝ ռուս,

1931 թվական –  793 հոգի, բոլորը՝ հայ:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝ 

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի: