Թալինի շրջանի գյուղերը 1831 թվականին

26916

Ծանոթագրություն – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Թալինի շրջանը, իսկ հետագայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների: 

1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Արագածոտնի մարզի Թալինի շրջանում եղել է բնակեցված 22 գյուղ 1881 հոգի ընդհանուր բնակչությամբ, որից 1.298-ը՝ հայ, 583-ը՝ իսլամ:

Ներկայացնում ենք բոլոր գյուղերը այբբենական կարգով, նշելով նաև, թե գյուղերում որքան է եղել հայ և իսլամ ազգաբնակչության քանակը.

1. Ագարակ                              70 հոգի, բոլորը՝ իսլամ,

2. Ադիյաման                           70 հոգի, բոլորը՝ հայ,

3. Աղջաղալա ներքին             53 հոգի, բոլորը՝ իսլամ,

4. Աղջաղալա վերին               70 հոգի, բոլորը՝ իսլամ, 

5. Աշնակ                                  62 հոգի, բոլորը՝ իսլամ,

6. Արալըղ                                 16 հոգի, բոլորը՝ իսլամ,

7. Բախչաջուղ                          10 հոգի, բոլորը՝ իսլամ,

8. Բայսըզ                                  12 հոգի, բոլորը՝ իսլամ,

9. Գյոզլու                                  64 հոգի, բոլորը՝ հայ,

10. Դադալու                             36 հոգի, բոլորը՝ հայ,

11. Դիան                                   32 հոգի, բոլորը՝ իսլամ, 

12. Թալիշ                                  61 հոգի, բոլորը՝ իսլամ,

13. Թալին ձմեռանոց               291 հոգի, բոլորը՝ հայ,

14. Թալին վերին                      166 հոգի, բոլորը՝ հայ,

15. Իրինդ                                  29 հոգի, բոլորը՝ իսլամ,

16. Ղարաղոյմազ ներքին        49 հոգի, բոլորը՝ իսլամ,

17. Ղուլդարվիշ                         95 հոգի, բոլորը՝ հայ,

18. Ղրմզլու                               22 հոգի, բոլորը՝ հայ,

19. Մաստարա                          561 հոգի, որից 554՝ հայ, 7-ը՝ իսլամ,

20. Մեհրիբան                           75 հոգի, բոլորը՝ իսլամ,

21. Յեշել                                    18 հոգի, բոլորը՝ իսլամ,

22. Սհաջի                                  19 հոգի, բոլորը՝ իսլամ,

Այսպիսով, 1831 թվականին Թալինի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Մաստարան՝ 561 հոգի, որից 554՝ հայ, 7-ը՝ իսլամ:

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Խորհրդային Հայաստանի Թալինի շրջանը, որ սահմանակցում է Թուրքիային։, կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։

Թալինի շրջանի վարչական կենտրոնը Թալին քաղաքն էր։ Ուներ 2 քաղաքատիպ (Թալին, Արագած), 2 ավանային և 11 գյուղական խորհուրդ և հետևյալ բնակավայրերը.

Ագարակ

Ակունք

Աշնակ

Ավթոնա

Արտենի

Բայսըզ

Բարոժ

Գառնահովիտ

Գետափ

Գյալթո

Դաշտադեմ

Դավթաշեն

Դիան

Եղնիկ

Զարինջա

Զովասար

Թլիկ

Իրինդ

Ծաղկասար

Կաթնաղբյուր

Կարմրաշեն

Կաքավաձոր

Հակկո

Հացաշեն

Ձորագյուղ

Ղաբաղթափա

Մաստարա

Նոր Արթիկ

Բազմաբերդ

Ներքին Սասնաշեն

Շղարշիկ

Ոսկեթաս

Պարտիզակ

Վերին Բազմաբերդ

Վերին Սասունաշեն

Սորիկ

Սուսեր

Ցամաքասար

Լուսանկարում՝ Թալին քաղաքն այսօր

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Դիտել նաև՝