Նոր Բայազետի (Կամո, Գավառ) շրջանի գյուղերը 1831 թվականին

13507

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի շրջաններն ու գյուղերը 1831 թվականի տվյալներով: Համեմատաբար համակարգված ձևով առաջին անգամ Հայաստանում մարդահամար անց է կացվել 1831-ին, երբ Պարսկաստանի կազմից Հայաստանը՝ Արևելյան Հայաստանը, անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Այսօր ներկայացնում ենք Նոր Բայազետի (Կամո, Գավառ) շրջանը, իսկ առաջիկայում ներկայացնելու ենք նաև շրջանի բոլոր գյուղերը մեկ առ մեկ ըստ 1831, 1873, 1886, 1897, 1908, 1914, 1916, 1919, 1922, 1926 և 1931 թվականների տվյալների՝ նշելով բնակավայրի ինչպես հին, այնպես էլ նոր անունները: 

1831թ տվյալներով՝ այսօրվա Գեղարքունիքի մարզի Նոր Բայազետի (Կամո, Գավառ) շրջանում եղել է բնակեցված 13 գյուղ 5.176 ընդհանուր բնակչությամբ, որից 4.936-ը՝ հայ, 240-ը՝ իսլամ:

Ներկայացնում ենք Նոր Բայազետի շրջանի բոլոր 13 գյուղերը՝ ըստ 1831 թվականի տվյալների՝ հինք ընդունելով Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատությունը.

1. Աղզիբիր                                         108 հոգի, բոլորը՝ իսլամ

2. Աղկալա                                           39 հոգի, բոլորը՝ իսլամ

3. Այրիվանք                                        65 հոգի, բոլորը՝ իսլամ

4. Բաշքենդ                                          178 հոգի, բոլորը՝ հայ 

5. Ղշլաղ                                               179 հոգի, բոլորը՝ հայ

6. Ղուլալե                                            709 հոգի, բոլորը՝ հայ

7. Նորաշեն                                          28 հոգի, բոլորը՝ իսլամ

8. Նորատուս                                      605 հոգի, բոլորը՝ հայ

9. Նոր Բայազետ                                1346 հոգի, բոլորը՝ հայ

10. Սարուխան                                   700 հոգի, բոլորը՝ հայ

11. Փաշաքենդ                                   464 հոգի, բոլորը՝ հայ

12. Քյոսամամեդ                                489 հոգի, բոլորը՝ հայ

13. Քյուզաջըղ                                    266 հոգի, բոլորը՝ հայ

Այսպիսով, 1831 թվականին Նոր Բայազետի շրջանի ամենամեծ բնակավայրը եղել է Նոր Բայազետը, այսօրվա Գավառը 1346 բնակչությամբ:

Երբ ներկայացնենք գյուղերը մեկ առ մեկ, կնշենք ինչպես նոր, այնպես էլ հին անունները:

Նոր Բայազետի շրջանը (1959-ից՝ Կամոյի, ապա՝ Գավառի) կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին 646,3 քառ. կմ տարածքի վրա:

Վարչական կենտրոնն էր Կամո, այսօր՝ Գավառ քաղաքը։ Ուներ 1 քաղաք (Կամո), 1 քաղաքային, 9 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն էին՝

  • Այրիվան
  • Բատիկյան
  • Գեղարքունիք
  • Ծաղկաշեն
  • Ծովազարդ
  • Լանջաղբյուր
  • Լճափ
  • Կարմիրգյուղ
  • Նորադուզ
  • Սարուխան

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ Սևանից Գավառ տանող ճանապարհը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Դիտել նաև՝