Ֆիոլետովո (Նիկիտինո) գյուղի բնակչությունը 1873-1931 թթ՝ ռուս մոլոկանները Հայաստանում

2546

1827-1828 թվականներից, երբ Ռոմանովների Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց այսօրվա Հայաստանի տարածքները, սկսվեց ռուս մոլոկանների բնակեցումը: Այսօրվա Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի տարածքում, ինչպես նաև Կարսի մարզում, որը ցարական զորքերը գրավեցին Օսմանյան կայսրությունից, Ռուսաստանը հիմնադրեց մոլոկանների բազմաթիվ բնակավայրեր:

Մոլոկանները համարվում եմ աղանդավորներ, քանի որ նրանք չեն ընդունում ռուսական ուղղափառ եկեղեցին և առաջնությունը տալիս են Աստվածաշնչին: Մոլոկանները հիմնականում հաստատվեցին ձյունառատ ու լեռնային շրջաններում:

Մոլոկանները աշխատասեր են, ազնիվ ու ինքնամփոփ, հեռու են ցոփ ու շվայտ կյանքից:

Այսօրվա Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մարդահամարի մասին առաջին հստակ տեղեկությունը տալիս է հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանը իր “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” կոթողային աշխատության մեջ:

Ֆիոլետովոն նախկինում կրել է Նիկիտինո անունը: Ֆիոլետովո անունը ստացել է 1935 թվականի հունվարի 3-ին: Գտնվում է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի հարևանությամբ, ծովի մակերևույթից 1750 մետր բարձրության վրա:

Ներկայացնում ենք Ֆիոլետովո գյուղի բնակչությունը՝ համաձայն Զավեն Կորկոտյանի աշխատության:

1873 թ – 709 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1886 թ – 504 հոգի, բոլորը՝ այլ, [ռուսներ]

1897 թ – 601 հոգի, որից 8-ը՝ հայ լուսավորչական, 1-ը՝ իսլամ, 6-ը՝ պրավոսլավ, 586-ը՝ այլ [բողոքական, աղանդավոր, եզդի և այլն] (ցարական Ռուսաստանի առաջին մարդահամար),

1908 թ – 826 հոգի,

1914 թ – 1.050 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի, ռուսներ

1914 թ – 1.300 հոգի, ըստ արխիվային տվյալների, ռուսներ

1916 թ – 796 հոգի,

1919 թ. –

1922 թ – 870 հոգի, որից 20-ը՝ հայ, 850-ը՝ այլ, [ռուսներ]

1926 թ – 1.059 հոգի, որից 58-ը՝ հայ, 31-ը՝ թուրք, 970-ը՝ ռուս (ԽՍՀՄ առաջին մարդահամար),

1931 թ – 1.140 հոգի, որից 20-ը՝ հայ, 16-ը՝ թուրքական խումբ, 1.104-ը՝ ռուս:

Խորհրդային տարիներին Ֆիոլետովոն Գուգարքի շրջանի մեջ էր մտնում:

Այս շրջանը մինչև 1935-ը կրել է Ղարաքիլիսայի, 1935-1964 թվականներին՝ Կիրովականի շրջան անունները: Վանաձորը համարվել է առանձին քաղաք և վարչականորեն չի մտել շրջանի մեջ:

Այս շրջանը կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 30-ին:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2021/05/25/vanadzor-region-1831-population-villages-korkotian/