Թուրքերն ուզում են տեսնել Հայաստան, որը կճանաչի իր չափը և գլխացավանք չի դառնա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Լրագրողի համոզմամբ, այսօր կարող ենք ծանր գին չվճարել հայ֊թուրքական գործընթացում, բայց հնարավոր է երկու տարի անց ավելի ծանր գին լինի։
Խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին՝ Հակոբյանն այն կարծիքը հայտնեց, որ կարևոր չէ, թե ով է գնում թուրքերի հետ խոսելու, կարևորը երկրի աղետալի վիճակն է։
«Հնարավոր չէ լավ փաստաթուղթ բերել, երբ Հայաստանում կա այս աղետալի իշխանությունը և իրավիճակը»,-հավելեց բանախոսը։






![Խալիլ [Կուտ] փաշայի այցը Երևան և Էջմիածին` Մայր Աթոռ․ 30 օգոստոս, 1918թ](https://www.aniarc.am/wp-content/uploads/2025/08/Գևորգ-Ե-Սուրենյանց-150x150.jpg)




