Սոսիների պուրակի` Ներքին Հանդ-Ծավի պաշտպանները․ 21 հոկտեմբեր, 2020թ

1355

2020 թվականի հոկտեմբերի 21-ին ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արեն Գրիգորյանը այցելել են Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Ծավ և Ներքին Հանդ գյուղերի հատված, որը սահմանակից է Կովսականի, նախկինում՝ Զանգելանի շրջանին: Սա Ծավ գետի ձորակն է, որ հայտնի իր սոսիների ձգվող պուրակով: Ներքին Հանդից մինչև Կովսական 10 կիլոմետրից քիչ ավելի է: Ստեղծված իրավիճակի պայմաններում գյուղացիները կրկին զենք են վերցրել, ինչպես 1992-1993 թվականներին և պաշտպանում են Արցախի թիկունքը, իրենց գյուղերը և հայրենիքը: