Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի Նոր Գյուղը այսօր ունի շուրջ 1600 բնակիչ՝ հիմնականում հայեր, բայց նաև՝ քրդեր և եզդիներ:
Գտնվում է մարզկենտրոն Հրազդանից 39 կմ հարավ-արևմուտք, Գետառ գետի աջափնյակում։ Նոր Գյուղը սահմանակից է Կոտայք, Մայակովսկի, Արամուս, Ակունք, Արզնի համայնքներին:
Ըստ մարզպետարանի՝ Նոր Գյուղը հիմնադրվել է 1828թ. ռուս-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում ։ Պարսկակստանի Խոյ նահանգից ներգաղթելով Հայաստան, թվով յոթ ընտանիքներ, եկել և բնակվել են «Ջաղացներ» կոչվող հատվածում՝ «Չայ» գետի ափին, հիմնադրել են նոր գյուղ:
Գյուղի նախկին անուններն են՝ Թազաքենդ, Նորաշեն, Դաշտավանք: Նոր Գյուղ է անվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին:
Նոր Գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – տվյալներ չկան
1873 թվական – 370 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 518 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – 580 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ
1904 թվական – 567 հոգի
1914 թվական – 800 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի
1914 թվական – 624 հոգի, ըստ արխիվային տվյալների
1916 թվական – 876 հոգի
1919 թվական – 980 հոգի,
1922 թվական – 823 հոգի, բոլորը՝ հայ
1926 թվական – 768 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 766-ը՝ հայ, 1-ը՝ ասորի, 1-ը՝ թուրք
1931 թվական – 731 հոգի, բոլորը՝ հայ:
Դիտել և կարդալ նաև՝













