Բերքառատ գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին

4496

Բերքառատ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, նախկինում՝ Ծաղկահովիտի շրջանում, Արագած լեռնազանգվածի արևմտյան ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից՝ 54 կմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքից՝ 18 կմ: Գտնվում է ծովի մակերևույթից գրեթե 2100 մետր բարձրության վրա։

Նախկինում ունեցել է Ագուլա, Ախկուլա, Ախուլա, Աղուլա անվանումները:

Բնակչության հիմնական մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից 1915-1920 թթ.:

Բերքառատի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 321 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 438 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 501 հոգի (ցարական մարդահամար), որից 498-ը՝ հայ, 3-ը՝ այլ, բայց ոչ իսլամ,

1908 թվական – 620 հոգի, 

1914 թվական – 677 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 682 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 515 հոգի,

1919 թվական – 594 հոգի,

1922 թվական – 607 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 873 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1015 հոգի, բոլորը՝ հայ:

Ըստ Արագածոտնի մարզպետարանի, այսօր Բերքառատն ունի 925 բնակիչ:

Դիտել և կարդալ նաև՝