Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2021թ հուլիսի 8-ին հանդիպում- քննարկում կունենա Միացյալ Նահանգների Հյուսիսային Կառոլինա նահանգի Շառլոտ քաղաքի հայության հետ:
Դասախոսությունը, որին կհաջորդի քննարկում, հարց-պատասխան և գրքի ստորագրման արարողություն, տեղի կունենա Շառլոտի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, երեկոյան ժամը 6.30-ին:
Հանդիպում-քննարկման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, դրանց արդյունքներին, Հայաստան-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակին, Սյունիքում և Արցախում ստեղծված նոր պայմաններին 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի:
Ձեռնարկների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը հայերեն և անգլերեն (The Valley of Death), «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» (Karabakh Diary: Green and Black) հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, «Հայերը և թուրքերը» (Armenians and Turks) աշխատությունը:
Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):
Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), ՀԵՏՔ (2005-2006), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2004-2008), «Սիվիլիթաս» հիմնադրամում և «ՍիվիլՆեթ» օնլայն հարթակում (2009-2021):
Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի համակարգողն է և հիմնադիրը: Նրա հոդվածներն ու հարցազրույցները այսօր տեղ են գտնում ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում:
2005-ին Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:
2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:
2014-ին նա արժանացել է Հայկաշեն Օզունյան գրական մրցանակին իր երկրորդ` «Հայերը ու թուրքերը» գրքի համար:
2016թ. Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:
2019թ Հակոբյանն արժանացել է Media Excellence Award (2018 Universal Rigthts Award) մրցանակի:
Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.
aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,
Ֆեյսբուքի էջերին.
https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351
https://www.facebook.com/profile.php?id=100000616638924
Հեռախոսահամարներ.
374 91 42 64 35 – Viber
374 98 65 53 21 – Whats up
EENGLISH TEXT
On Thursday, July 8 (at 6:30 PM), 2021, Yerevan-based Armenian reporter and author Tatul Hakobyan will deliver lecture in Saint Sarkis Armenian Church in Charlotte, North Carolina.
“Elections in Armenia: What’s next” lecture and Q&A session will be followed by a presentation of Hakobyan’s books:
VALLEY OF DEATH in English and Armenian,
KARABAKH DIARY: GREEN AND BLACK in English and Armenian
ARMENIANS AND TURKS in English and Armenian.
Tatul Hakobyan graduated from the Department of Journalism in Yerevan State University, and Georgian Institute of Public Affairs in Tbilisi. He has formerly worked as a correspondent for the newspapers Ankakhutyun (1991-1995) Yerkir (1998-2000), Azg (2000-2005), HETQ (2005-2006), Aztag (2005-2016), The Armenian Reporter (2008-2009) and as a political observer on regional issues of Radiolur news program of Public Radio of Armenia (2004-2008), Civilitas Foundation/CivilNet online TV (2009-2021).
Since 2014 he has been a coordinator of the ANI Armenian Research Center (https://www.aniarc.am/).
Tatul Hakobyan currently is a columnist at Aliq Media (https://www.aliqmedia.am/).
In 2005 he received Yerevan Press Club’s Annual Award for the coverage of regional issues in Azg daily. In 2009, Yerevan Press Club awarded him for his first book “Karabakh Diary; Green and Black”.
Hakobyan is a recipient (2014) of Haigashen Ouzounian Literary Award for his second book “Armenians and Turks”.
He is the 2016 winner of “The Time for Freedom of Press” – for consistent and comprehensive coverage of Karabagh conflict.
On February 20, 2019, Hakobyan received Media Excellence Award (2018 Universal Rigthts Award) in recognition of outstanding commitment to producing thoughtful and independent reports and promoting freedom of speech and expression.
Լուսանկարը՝ Մհեր Գինոսյանի












