Ավշեն (Չոբանմազ) գյուղի բնակչությունը 1831-1931 թթ.` քրդերն ու եզդիները Հայաստանում

3536
Ավշեն բնակավայրը գտնվում է Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 2150 մ բարձրության վրա, Ապարան-Սպիտակ խճուղուց աջ:
Ընդգրկված է Ալագյազ համայնքի կազմում: Այս համայնքում ընդգրկվել են հիմնականում քրդերով ու եզդիներով բանկեցված հետևյալ գյուղերը՝ ԱվշենԿանիաշիրՃարճակիսՄիջնատունՄիրաքՇենկանիՋամշլուՌյա թազաՍադունցՍիփան:
Ավշենը նախկինում ունեցել է Չոբանգյորուքմազ, Չոբանգորմազ անվանումները: Վերանավանվել է Ավշեն 1978 թ-ին:

Ավշեն (Չոբանմազ) գյուղի բնակչության մասին Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) աշխատության մեջ գրված է, որ 1831-ին ունեցել է 278 բնակիչ, բոլորը՝ հայ:

Հաջորդ՝ 1873 թվականի մարդահամար հաշվառման ժամանակ Չոբանմազի բնակչությունը եղել է 316 հոգի, բոլորը՝ եզդի: Եթե այս տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ նախկինում Չոբանմազ գյուղում բնակվել են հայեր, որոնք հեռացել են, իսկ նրանց փոխարեն հաստատվել են եզդիներ:

Ըստ Կորկոտյանի, Չոբանմազ, այսօր՝ Ավշեն գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 278 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 316 հոգի, բոլորը՝ եզդի,

1886 թվական – 396 հոգի, բոլորը՝ եզդի,

1897 թվական – 466 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ եզդի,

1908 թվական – 856 հոգի, 

1914 թվական – 498 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի), բոլորը՝ քուրդ,

1914 թվական – 645 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 494 հոգի,

1919 թվական – 653 հոգի, բոլորը՝ եզդի,

1922 թվական – 376 հոգի, որից 24-ը՝ հայ, 352-ը՝ եզդի

1926 թվական – 460 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 17-ը՝ հայ, 443-ը՝ եզդի,

1931 թվական – 518 հոգի, որից 25-ը՝ հայ, 493-ը՝ եզդի:

Դիտել և կարդալ նաև՝ 

https://www.aniarc.am/2017/09/30/aparan-region-1831-korkotian/