Աստվածընկալ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի շրջան

3551

Աստվածընկալ անունով գյուղ այսօր չեք գտնի Հայաստանի քարտեզների վրա, քանի որ այդ բնակավայրը մնացել է 1960-ական թթ. կառուցված Ապարանի ջրամբարի տակ, իսկ նրա բնակիչները տեղափոխվել են այլ վայրեր:

Աստվածընկալ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 129 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 242 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 257 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 286 հոգի (ցարական մարդահամար), որից 285-ը՝ հայ, 1-ը՝ իսլամ,

1908 թվական – 307 հոգի, 

1914 թվական – 395 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 325 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 396 հոգի,

1919 թվական – 385 հոգի,

1922 թվական – 254 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 267 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 300 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝