Թաթուլ Հակոբյանը հուլիսի առաջին տասնօրյակում զրույց-քննարկումներ կունենա ԱՄՆ Արևելյան ափի քաղաքներում

1036

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանը 2021թ հուլիսի առաջին տասնօրյակում  Մ. Նահանգների Արևելյան ափի մի շարք քաղաքներում տեղի հայության համար զրույց-քննարկում-դասախոսությունների շարք կունենա «Հայաստանի ընտրությունը. հետո ինչ է լինելու» թեմայով:

Նախատեսվում է, որ Հակոբյանը ելույթներ կունենա հետևյալ նահանգներում և քաղաքներում.

Ֆլորիդա

Շառլոթ

Ռիչմոնդ

Վաշինգտոն

Նյու Յորք

Ֆիլադելֆիա

Հարթֆորդ

Բոսթոն

Ռոդ Այլընդ:

Առաջիկա օրերին հստակ կներկայացնենք հանդիպումների վայրերը, օրերը, ժամերը և կազմակերպիչների անունները:

Հանդիպում-քննարկումների ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, դրանց արդյունքներին, Հայաստան-Ադրբեջան սահմանում տիրող իրավիճակին, Սյունիքում և Արցախում ստեղծված նոր պայմաններին 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի:

Ձեռնարկների ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը հայերեն և անգլերեն (The Valley of Death), «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» (Karabakh Diary: Green and Black) հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, «Հայերը և թուրքերը» (Armenians and Turks) աշխատությունը:

Թաթուլ Հակոբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը (Թբիլիսի):

Նա աշխատել է «Անկախություն» (1991-1995), «Երկիր» (1998-2000), «Ազգ» (2000-2005), ՀԵՏՔ (2005-2006), «Ազդակ» (2005-2016), The Armenian Reporter” (2008-2009) պարբերականներում, Հայաստանի Հանրային ռադիոյում (2004-2008), «Սիվիլիթաս» հիմնադրամում և «ՍիվիլՆեթ» օնլայն հարթակում (2009-2021):

Թաթուլ Հակոբյանը Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամի  համակարգողն է և հիմնադիրը: Նրա հոդվածներն ու հարցազրույցները այսօր տեղ են գտնում ԱԼԻՔ ՄԵԴԻԱ հարթակում: 

2005-ին Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին` «Ազգ» թերթում տարածաշրջանային զարգացումները լուսաբանելու համար:

2009թ. նա ստացել է Երևանի մամուլի ակումբի մեկ այլ մրցանակ` իր «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար:

2014-ին նա արժանացել է Հայկաշեն Օզունյան գրական մրցանակին իր երկրորդ` «Հայերը ու թուրքերը» գրքի համար:

2016թ. Հակոբյանն արժանացել է Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակին` Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար:

Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջերին.

https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924

Հեռախոսահամարներ.

374 91 42 64 35 – Viber

374 98 65 53 21 – Whats up

Լուսանկարը՝ Պավլիկ Օգանեզովի, Ֆակտում ստուդիա