Ադրբեջանի օդուժը եկող շաբաթ Թուրքիայում հերթական համատեղ զորավարժությանը կմասնակցի

633

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը պատրաստվում են հաջորդ շաբաթ թուրքական Քոնյա քաղաքում համատեղ զորավարժություններ անցկացնել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, թուրքական ու ադրբեջանական բանակներից բացի «Անատոլիայի արծիվ-2021»-ին կմասնակցեն նաև Պակիստանի և Կատարի զինվորականները։ Վարժանքները կմեկնարկեն հունիսի 21-ին և կշարունակվեն մինչև հուլիսի 2-ը։

Թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններն անցկացվել էին ընդամենը մեկ ամիս առաջ՝ մայիսին, Ադրբեջանի տարածքում։ Դրանց ընթացքում կողմերը մշակել էին հակաահաբեկչական գործողություններ, կենտրոնացել դիվերսիոն խմբերի ոչնչացման ու սահմանն անցնելու փորձերի վրա։

Ազատություն ռադիոկայան