Ալտադենայում՝ Թաթուլ Հակոբյանի հետ/Meet Tatul Hakobyan in Altadena: հունիս/June 11, time: 7:30 pm

743

Կազմակերպությամբ՝ Թեքեյան Մշակութային Միության,

Մասնակցությամբ՝ Ամերիկայի Հայկական Խորհրդի, Իրանահայ Միության, Իրաքահայերի Ընտանեկան Միության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Պոլսահայ Միության,

Դասախոսություն

լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող և Ալիք Մեդիայի սյունակագիր Թաթուլ Հակոբյանի հետ «Հայաստանը և Արցախը՝ 44-օրյա պատերազմից հետո» թեմայով Ալտադենայում, Կալիֆոռնիա:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 11-ին, ուրբաթ օրը, Կալիֆոռնիա նահանգի Ալտադենա քաղաքում, երեկոյան ժամը 7:30-ին, ԹՄՄ Պէշկէօթիւրեան Կեդրոնում, հետևյալ հասցեում՝ 1901, N. Allen Avenue, Altadena, CA, 91001:

Հանդիպման ընթացքում Հակոբյանը կանդրադառնա Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, և Արցախում ստեղծված իրավիճակին՝ 44-օրյա պատերազմից հետո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության հեռանկարներին, Արցախի ապագային, արտաքին քաղաքական հարցերի, հունիսի 20-ի ընտրություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճան, հիմնական դերակատարներին:

Ձեռնարկի ավարտին Հակոբյանը կներկայացնի իր նոր հատորը՝ «Մահվան Հովիտ. 44-օրյա աղետ. լրագրողի օրագրից» գիրքը հայերեն և անգլերեն (The Valley of Death), «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» (Karabakh Diary: Green and Black) հատորի նոր՝ 4-րդ տպագրությունը, «Հայերը և թուրքերը» (Armenians and Turks) աշխատությունը:

Location

Tekeyan Center, 

1901, N. Allen Avenue, Altadena, CA, 91001:

Time: 7:30 pm

Book Signing

Թաթուլ Հակոբյանի հետ կարող եք կապվել՝ գրելով հետևյալ էլեկտրոնային նամակներին.

aniarcf@gmail.com կամ tatarmen@yahoo.com,

Ֆեյսբուքի էջերին.

https://www.facebook.com/ANI-Armenian-Research-Center-368185563353351

https://www.facebook.com/profile.php?id=100000616638924