Ռուսաստանը Թուրքիայում մեծ թափով շարունակում է ատոմակայան կառուցել

497

Թուրքիայի հարավում՝ Մերսինի շրջանում, Ռուսաստանը մեծ թափով շարունակում է Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքները։

Մոսկվայի ու Անկարայի միջեւ 2010-ին ստորագրված միջկառավարական համաձայնագրով 2018-ից մեկնարկել է «Ակկույու» ատոմակայանի առաջին բլոկի շինարարությունը։ 2020-ի ապրիլին գցվել է երկրորդ բլոկի հիմքը։ Ավարտվել են երրորդ բլոկի հիմքի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Ընթացքի մեջ է վերջին՝ չորրորդ բլոկի կառուցման հավաստագիրը հաստատելու գործընթացը։

«Ակկույու» ատոմակայանն ապահովելու է Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10 տոկոսը։ Ներդրումների ծավալները գնահատվում են 20 միլիարդ դոլար։

Թուրքիայի առաջին ատոմակայանի առաջին բլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ին՝ ի նշանավորումն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի։

Ալիք մեդիա