Լանջիկ գյուղի (Անիի տարածաշրջան) բնակչությունը 1831-1931 թվերին. Հայաստանի կաթոլիկները

2573

Լանջիկ գյուղը գտնվում է Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագծի վրա, ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա, Երևան-Գյումրի ճանապարհին, մարզկենտրոնից 35 կիլոմետր հեռավորության վրա:

Նախկինում Լանջիկը եղել է Թալինի շրջանի գյուղերից: Սահմանակից է Քարաբերդ, Սառնաղբյուր և Ձիթհանքով գյուղերին:

Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսլուղլի, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները: Լանջիկ է վերանվանվել 1947 թ փետրվարի 3-ին:

Լանջիկը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում է, մաս է կազմում խոշորացված Անի համայնքի:

Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:

Անի  համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Աղին, Անիավան, ԱնիպեմզաԲագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, ՁիթհանքովՁորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:

Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:

Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:Գ

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Լանջիկի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – ավերակ,

1873 թվական – 411 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 576 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 664 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական – 706 հոգի,

1904 թվական – 853 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 778 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 721 հոգի,

1919 թվական – 1030 հոգի,

1922 թվական – 691 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 663 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական –  758 հոգի, բոլորը՝ հայ:

Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:

Լուսանկարում՝ Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցին

Դիտել նաև՝