Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2021թ հունիսի 5-ին Աբովյանում հայտարարել է. «Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Շուշիի համար է պատասխան տալու, ինքը ինձ, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբը ինչու է երկու օր ուշացումով, օրուկես ուշացումով տեղ հասել»:
«Մեր քաղաքական հակառակորդներին անընդհատ թվում է, թե նոյեմբերի 9-ից հետո ես խուսափելու եմ տարբեր դրվագների մասին խոսել: Ոչ: Մենք ձեզ հետ միասին այս պատմությունը մինչև վերջին դետալը պետք է բացենք: Ընդ որում ինձանից սկսած, իմ գործողություններից սկսած: Ասել եմ ու էլի ասելու եմ. եթե մեր ժողովուրդը կգտնի, որ ինձ պետք է պատի տակ գնդակահարի, ես գլուխս կախ էդ պատի տակ կկանգնեմ: Այ, էսօր ասում են, որ էս իշխանությունը մնա, ոչ մի բան չի բացվի: Հակառակը, եթե էս իշխանությունը չմնա, այ էդ ժամանակ ոչ մի բան չի բացվի»,- ասել էր Փաշինյանը:












