Հացիկ գյուղի և Մայիսյան կայարանի բնակչությունը 1831-1931 թվականներին

2890

Շիրակի մարզի Հացիկ գյուղը Մարմաշեն համայնքի մաս է կազմում: Մարմաշեն համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված են՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան/Ջաջուռ կայարան, Վահրամաբերդ, Փոքրաշեն և Քեթի գյուղերը:

Այս բոլոր գյուղերում ընդհանուր առմամբ բնակչության թիվը 10 հազարի սահմաններում է: Համայնքի կենտրոնը Մայիսյան գյուղն է:

Հացիկը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից գտնվում է 5-6 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Վանաձոր-Գյումրի երկաթուղու վրա: Տեղադրված է Շիրակի դաշտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1650 մետր բարձրության վրա:

Հացիկի վարչական տարածքի մեջ մտնում է Մայիսյան կայարանի գյուղը, որը նախկինում կրել է Օրթաքիլիսա անունը: Մայիսյան կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարանին կից ավան: Կայարանը կառուցվել է 1898 թ-ին:

Հացիկ գյուղը նախկինում ունեցել է Թափառլի, Թեփերլի, Թոփառ, Թոփառլու, Թոփարլու անվանումները: Հացիկ է վերանվանվել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին:

Հացիկ գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ:

Հացիկ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 327 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 569 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 732 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 864 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 863-ը՝ հայ, 1-ը՝ այլ

1904 թվական – 845 հոգի

1914 թվական – 2050 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 1695 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 1598 հոգի

1919 թվական – 2229 հոգի

1922 թվական – 852 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 880 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 933 հոգի, բոլորը՝ հայ

Խորհրդային տարիներին Հացիկը ունեցել է.

1939 թվական – 1068 հոգի

1959 թվական – 879 հոգի

1970 թվական – 894 հոգի

1979 թվական – 820 հոգի:

Մայիսյան կայարանի գյուղը ունեցել է.

1922 թվական – 43 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 40 հոգի, որից 36-ը՝ հայ, 4-ը՝ թուրք

1931 թվական – 38 հոգի, բոլորը՝ հայ

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։

Լուսանկարում՝ Հացիկի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերակները