Կարմրաքար գյուղի (Շիրակի մարզ) բնակչությունը 1831-1931 թթ., խորհրդային շրջանում և այսօր

3626

Շիրակի մարզի Կարմրաքար գյուղը Մարմաշեն համայնքի մաս է կազմում: Մարմաշեն համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված են՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն, Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռավան/Ջաջուռ կայարան, Վահրամաբերդ, Փոքրաշեն և Քեթի գյուղերը:

Այս բոլոր գյուղերում ընդհանուր առմամբ բնակչության թիվը 10 հազարի սահմաններում է: Համայնքի կենտրոնը Մայիսյան գյուղն է:

Կարմրաքարը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 8 կմ հեռավորության վրա, Շիրակի դաշտում, քարքարոտ դաշտում, ծովի մակարդակից 1664 մետր բարձրության վրա:

Սահմանակից է Քեթի, Փոքրաշեն, Լեռնուտ և Հացիկ գյուղերին:

Կարմրաքար գյուղը նախկինում ունեցել է Դարբանդ, Դարաբանդ, Դերբենդ անունները: Կարմրաքար է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 26-ին:

Այսօր գյուղի բնակչության թիվը 50-ից պակաս է:

Կարմրաքար գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 162 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 341 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 495 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 388 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական640 հոգի

1914 թվական – 536 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 704 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 437 հոգի

1919 թվական – 525 հոգի

1922 թվական – 203 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 236 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 285 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Կարմրաքարը ունեցել է.

1939 թվական – 364 հոգի

1959 թվական – 285 հոգի

1970 թվական – 131 հոգի

1979 թվական – 50 հոգի:

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։