Հովունի գյուղը գտնվում է Շիրակի դաշտում` Ախուրյան գետի աջ ափին` ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա, Գյումրիից 13 կիլոմետր դեպի հյուսիս: Այսօր խոշորացված Մարմաշեն համայնքի մաս է կազմում, որի կենտրոնը Մայիսյան գյուղն է:
Հովունին նախկինում ունեցել է Եսաղուլ, Հովնունի, Յասաղուլ, Յասաուլ, Փյունիկ անվանումները: Հովունի է վերանվանվել 1945 թ դեկտեմբերի 7-ին:
Հովունին սահմանակց է Քեթի, Վահրամաբերդ, Մայիսյան, Կապս, Մարմաշեն գյուղերին:
Այսօր գյուղի բնակչությունը 600-ի սահմաններում է:
Հովունի գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 332 հոգի, բոլորը՝ հայ
1873 թվական – 839 հոգի, բոլորը՝ հայ
1886 թվական – 1121 հոգի, բոլորը՝ հայ
1897 թվական – ավերակ
1904 թվական – ավերակ
1914 թվական – ավերակ
1914 թվական – ավերակ
1916 թվական – ավերակ
1919 թվական – ավերակ
1922 թվական – ավերակ
1926 թվական – 165 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ
1931 թվական – 238 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Հովունին ունեցել է.
1939 թվական – 331 հոգի
1959 թվական – 412 հոգի
1970 թվական – 455 հոգի
1979 թվական – 475 հոգի
Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։












