Գետք գյուղի (Շիրակի մարզ) բնակչությունը 1831-1931 թթ և խորհրդային տարիներին

4793

Գետք գյուղը գտնվում է Շիրակի դաշտի հարավ-արևմտյան մասում, ծովի մակերևույթից 1440 մետր բարձրության, մարզկենտրոն Գյումրիից 9 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի ձախ ափին, Թուրքիայի սահմանից 1-2 կիլոմետր հեռու:

Սահմանակից է Ախուրիկ, Ղարիբջանյան, Ազատան և Երազգավորս գյուղերին:

Նախկինում ունեցել է Դահարլի, Դհառլու անունները: Գետք է անվանվել 1945 թվականի դեկտեմբերի 7-ին:

Գետքը հողին է հավասարվել 1926 թվականի հոկտեմբերյան երկրաշարժի հետևանքով: 1926-28թթ. ընթացքում նախկին տեղից գյուղը տեղափոխվել է կես կիլոմետր դեպի արեւմուտք՝ Ախուրյան գետի ցածրադիր ափը: Գյուղը տուժել է նաեւ 1988թ. երկրաշարժից, ունեցել է զոհեր եւ վիրավորներ:

Այսօր գյուղի բնակչության թիվը 500-ի սահմաններում է:

Գետքի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 307 հոգի, բոլորը՝ հայ

1873 թվական – 476 հոգի, բոլորը՝ հայ

1886 թվական – 661 հոգի, բոլորը՝ հայ

1897 թվական – 711 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ

1904 թվական804 հոգի

1914 թվական – 1024 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի

1914 թվական – 884 հոգի, ըստ արխիվային տվյալների

1916 թվական – 722 հոգի

1919 թվական – 2366 հոգի,

1922 թվական – 734 հոգի, բոլորը՝ հայ

1926 թվական – 475 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ

1931 թվական – 557 հոգի, բոլորը՝ հայ:

Խորհրդային տարիներին Գետքի բնակչությունը եղել է

1939 թվական – 673 հոգի

1959 թվական – 589 հոգի

1970 թվական – 477 հոգի

1979 թվական – 441 հոգի

Ախուրյանի շրջանը (մինչև 1945-ը՝ Դուզքենդի շրջան), կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին, տարածությունը՝ 576 քառ. կմ։