Եղեգնուտ գյուղը հիմնադրվել է 1856 թվականին: Գտնվում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի հարևանությամբ, մարզկենտրոն Վանաձորից 23կմ հեռավորության վրա:
Գյուղը սահմանակից է Վահագնի և Դեբետ համայնքներին, շրջապատված է անտառներով: Գյուղի արևմտյան մասով հոսում է Փամբակ գետը:
Եղեգնուտ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1886 թվական – 281 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 421 հոգի (ցարական մարդահամար), որից 420-ը՝ հայ, 1-ը՝ այլ,
1914 թվական – 680 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1916 թվական – 780 հոգի,
1919 թվական – 808 հոգի,
1922 թվական – 826 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 972 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 968-ը՝ հայ, 4-ը՝ պարսիկ,
1931 թվական – 1155 հոգի, բոլորը՝ հայ:
Խորհրդային մարդահամարի տվյալներով Եղեգնուտն ունեցել է՝
1939 թվական – 1427 հոգի,
1959 թվական – 1200 հոգի,
1970 թվական – 1319 հոգի,
1979 թվական – 998 հոգի:
https://www.aniarc.am/2019/10/25/vanadzor-region-1831-population-villages-korkotian/












