Ոսկեպարի ճանապարհը չի կարելի տալ Ադրբեջանին. Թաթուլ Հակոբյան

1115

Տավուշի այդ 7 գյուղերից երեքով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, ուստի հանձնելու, փոխանակելու քննարկումներն անընդունելի է համարում «Անի» կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը․ – «Այդ տարածքով է անցնում Հայաստանից Վրաստան միջպետական ճանապարհը, որը այն ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Նույնիսկ ինձ ապշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը․ ասում է՝ քննարկման թեմա է, եկեք քննարկենք․․․ Իհարկե, մեզ համար շատ նվիրական անուն է Արծվաշենը։ Բայց Արծվաշենը ստանալ և դրա դիմաց տալ Հայաստանի ճանապարհը․․․ Առանց այդ էլ հիմա մենք տվել ենք Հայաստանի ճանապարհներից մեկը, որը մեզ կապում է Իրանի հետ Գորիս – Կապան – Ճակատեն հատվածում»։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ