Սվարանց գյուղի բնակչությունը 1873-1931 թվականներին․ Գորիսի շրջան

2628

Սվարանց գյուղը մաս է կազմում խոշորացված Տաթև համայնքի։ Ըստ Սյունիքի մարզպետարանի տվյալների, այսօր ունի 283 բնակիչ։

Գյուղի հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 62 կմ է, Գորիս քաղաքից՝ 40 կմ,
բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1700 մ։

Սվարանցը (Սեվարանց, Սվարի, Սուարանց, Սուվարանց) գտնվում է Տաթև գետի
վերին հոսանքի շրջանում, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի»՝ Հաբանդ գավառում։

Գյուղի Սուրբ Հազարափրկիչ եկեղեցին կառուցվել է 1705 թվականին։

1450 թվականին Տաթեի վանահայր Շմավոն վարդապետը Ամիր Ռոստոմ Օրբելյանից
այս և այլ գյուղեր գնել ու նվիրել է Տաթևի վանքին։ Ղևոնդ Ալիշանը Սվարանց անունը
կապում է Ցուրավանք, Ցրվանք, Ձորովանք, Ցրվունոց անունների հետ։

Սվարանցի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 181 հոգի, բոլորը՝ հայ, 

1886 թվական – 274 հոգի, որից 269-ը՝ հայ, 5-ը՝ թաթար,

1897 թվական – 350 (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1904 թվական370 հոգի, 

1914 թվական – 385 հոգի,

1919 թվական – 710 հոգի,

1922 թվական – 426 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 387 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 438 հոգի, բոլորը՝ հայ:

Կարդալ նաև՝