«Հայաստանի այլընտրանքային պատմությունը՝ առանց տաբուների». ԱՆԻ-ի ֆիլմաշարը

1322

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը նախապատրաստում է վավերագրական ֆիլմաշար՝ «Հայաստանի այլընտրանքային պատմությունը՝ առանց տաբուների» ընդհանուր անվան տակ:

«Հայաստանի սահմանները և հարևանները» ընդհանուր խորագրի տակ մենք նպատակ ունենք նկարահանել հետևյալ ֆիլմերը՝ երկար ռեպորտաժները.

  1. Հրաշք Արարատի ստվերի տակ. Հայաստանի Հանրապետության հիմնադրումը – ընդհանուր բյուջեն՝ 6 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում:
  2. Հայաստանի ընդարձակումը՝ Նախիջևանից Կարս – ընդհանուր բյուջեն՝ 6 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում:
  3. Հայաստանի մայրամուտը՝ Ալեքսանդրապոլից Կարս – ընդհանուր բյուջեն՝ 6 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում:
  4. Խորհրդային Հայաստանը 1920-1922 թվականներին – ընդհանուր բյուջեն՝ 3 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  5. Մեղրի. Հայաստան-Իրան սահմանը – ընդհանուր բյուջեն՝ 4 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում և Իրանում:
  6. Նախիջևան. ինչպես կորցրեցինք – ընդհանուր բյուջեն՝ 3 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  7. Սյունիք. նոր սահմաններ, նոր մարտահրավերներ – ընդհանուր բյուջեն՝ 3 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  8. Տավուշ. քայլելով Հայաստան-Ադրբեջան սահմաններին – ընդհանուր բյուջեն՝ 2 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  9. Ախուրյանից՝ Դեբեդ. անցնելով Հայաստան-Վրաստան սահմաններով – ընդհանուր բյուջեն՝ 3 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում և Վրաստանում:
  10. Ամասիա. ինչպես այն մնաց Հայաստանի կազմում – ընդհանուր բյուջեն՝ 2 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  11. Արփի լճից՝ Արփա գետ. Հայաստան-Թուրքիա սահմանը – ընդհանուր բյուջեն՝ 2 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  12. Սևանում և լեռներում. Հայաստան-Ադրբեջան սահմանը – ընդհանուր բյուջեն՝ 2 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:

«Հայաստանի ազգային գույները» ընդհանուր խորագրի տակ մենք նպատակ ունենք նկարահանել հետևյալ ֆիլմերը՝ երկար ռեպորտաժները.

  1. Եզդիներ՝ փարված Հայաստանի պետականությանը – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  2. Մի բուռ Ռուսաստան հայոց լեռներում. Հայաստանի մոլոկանները և ռուսները – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  3. Ասորիներ. պետությունը կորցրած ժողովուրդը – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  4. Հայաստանի քրդերը՝ մտքով Քրդաստանում – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  5. Պոնտոսը Հայաստանում. մեր հույները – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  6. Ջավախք. հայ ժողովրդի շարունակությունը մեր հարևան Վրաստանում – ընդհանուր բյուջեն՝ 3 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Վրաստանում:
  7. Ֆրանկներ. Հայաստանի կաթոլիկները – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:

« Անծանոթ Հայաստան» ընդհանուր խորագրի տակ մենք նպատակ ունենք նկարահանել հետևյալ ֆիլմերը՝ երկար ռեպորտաժները.

  1. Թիֆլիսից Ալեքսանդրապոլ ու Կարս. Հայաստանի երկաթուղին – ընդհանուր բյուջեն՝ 3 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում և Վրաստանում:
  2. Ջուր տալով ծարավ դաշտերին. Հայաստանի ջրամբարները – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  3. Լեռներ՝ լեռներից այն կողմ. Հայաստանի 10 գագաթները – ընդհանուր բյուջեն՝ 3,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  4. Հայաստանի գետերը – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:
  5. Հայաստանի անկլավները – ընդհանուր բյուջեն՝ 2,5 միլիոն ՀՀ դրամ: Նկարահանումները կատարվելու են Հայաստանում:

Այս ֆիլմերը նկարահանելու համար ԱՆԻ կենտրոնը պատրաստ է համագործակցել հայկական ստուդիաների և լրատվամիջոցների հետ՝ կիսելով հեղինակային իրավունքն ու բյուջեն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

15 մարտի, 2021թ